28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ավտովթար Գայի պողոտայում. կա տուժած

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 1-ին, ժամը 05:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 43 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի 07 ZO 080 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Մ.) բախվել է բետոնե արգելապատնեշին, դուրս եկել հանդիպակաց գոտի (մոտ 5մ) և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա. Մ.-ը հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ