24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Գորիսում մեքենան սահել է ձորը

Դեկտեմբերի 15-ին, ժամը 20:13-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի  «Չերոմուշկայի կամուրջ» կոչվող հատվածում ավտոմեքենան սահել եւ ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Օրբելյանների փողոցի թիվ 37 շենքին հարակից տարածքում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի 71 RS 007 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ղ.) շարժվել է […]

7-ամյա երեխայի նկատմամբ երիտասարդը սեռական ոտնձգության փորձ է կատարել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, օրերս Էջմիածնում մանկահասակ տղա երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության փորձ է կատարվել: Ըստ ահազանգի, անհայտ անձը, երեխային համոզելով, թե իրեն ինչ-որ բան կգնի, տարել է դպրոցի բակի զուգարան, որտեղ փորձել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ: Ըստ հայտարարության՝ մանկահասակ երեխայի մարմնի վրա կան քերծվածքներ: Թե ի՞նչ է տեղի ունեցել իրականում, ո՞վ է այդ երիտասարդը, կպարզեն […]

Անհայտ անձը Նիդերլանդներում հարձակվել է անցորդների վրա․ կան զոհեր /տեսանյութ/

Նիդերլանդներում՝ Մաաստրիխտ քաղաքում, անհայտ անձը փողոցում դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Արդյունքում երկու հոգի մահացել են։ Ոստիկանությունից նշել են, որ թե հանցագործը, թե նրա զոհերը Սիրիայից փախստականներ են։ Մանրամասները՝ տեսանյութում    

Արտակարգ դեպք․ վթարված ինքնաթիռի բոլոր ուղեւորները ողջ են մնացել /տեսանյութ/

Ավիացիայի պատմության մեջ բացառիկ միջադեպ է տեղի ունեցել։ Կանադայում ինքնաթիռը վթարի է ենթարկվել, սակայն բարեբախտաբար ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ ողջ են մնացել։ Ինքնառիթը, որում 25 հոգի էին, ընկել է օդ բարձրանալուց րոպեներ անց՝ օդանավակայանի մոտակայքում։ Մի քանի հոգի վնասվածքներ են ստացել, սակայն զոհեր չկան։ Բացի այդ, փրկարարներն ասում են, որ վառելիքը լցվել է ինքնաթիռի շուրջ, […]

Դիլիջանի ոլորաններում Кaмаз-ը դուրս է եկել ճանապարհից և կախվել ձորում (ֆոտո)

Լոռու մարզի Սարալանջ գյուղի բնակիչ՝ 63-ամյա Նորիկ Ալեքսանյանն այսօր՝ ժամը 03։30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանում, իր վարած Кaмаз մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գրեթե ամբողջությամբ ավտոմեքենայով կախվել ձորում։  Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Վթարի հետևանքով վարորդ Ն. Ալեքսանյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։  Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Զանգվածային թունավորում Էրդողանի անվան համալսարանում

Թուրքիայի Ռիզե քաղաքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան համալսարանի հանրակացարանում զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել: Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի՝ դեկտեմբեր 12-ին ճաշից հետո ուսանողների մոտ առողջական գանգատներ են նկատվել, մասնավորապես որովայնացավ և գլխապտույտ: Թունավորման կասկածանքով 473 ուսանող տեղափոխվել են հիվանդանոցներ:   Համալսարանի ղեկավարությունից հայտնել են, որ ըստ նախնական ախտորոշման՝ ուսանողների մոտ նկատվել […]

Հզոր երկրաշարժ Իրանում

Դեկտեմբերի 13-ին, ժամը 10։04-ին տեղեկություն է ստացվել, որ սույն թվականի դեկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 01:41-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 12-ին, ժամը 21:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.770 և արևելյան երկայնության 57.280 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 53 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա […]

Հրդեհ Գյումրիում. հայտնաբերվել է տանտիրոջ այրված դիակը

Դեկտեմբերի 12-ին, ժամը 00.27-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվում է Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 97 տան դիմաց գտնվող տնակը: Հրդեհը մարվել է նույն օրը, ժ.01.50-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով: Տնակում հայտնաբերվել է տանը միայնակ բնակվող, 1952 թ. ծնված Գեորգի Ստեփանաձեի դիակը` այրված վիճակում: Նախնական տվյալների համաձայն` հրդեհն […]

Գերմանիայում Սուրբ Ծննդյան տոնավաճառի ժամանակ եղեւնին ընկել է մարդկանց վրա․ կան վիրավորներ /տեսանյութ/

Գերմանական Էշվայլեր քաղաքում Սուրբ Ծննդյան տոնավաճառի ժամանակ 15 մետրանող եղեւնին ընկել է հյուրերի վրա։ Եղեւնին ընկել է մանկական ատրակցիոնի վրա, նշվում է, որ տոնավաճառին բազմաթիվ մարդիկ էին մասնակցում։ Միջադեպի արդյունքում 5 հոգի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։ Բարեբախտաբար, ատրակցիոնի վրա գտնվող երեխաները լուրջ վնասվածքներ չեն ստացել։  Ծառի ընկնելու պատճառները դեռ հայտնի չեն։ Տոնավաճառը առայժմ փակ կլինի։ […]

Գողություն ռեստորանային համալիրից (ֆոտո)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գտնվող ռեստորանային համալիրներից մեկից խոշոր չափի գողություն կատարած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, կոտրել է Երևան քաղաքում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի դռան ապակին, մուտք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի