15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Չինարիի գյուղապետարանում հրդեհ է բռնկվել

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 30-ին՝ ժամը 06:03-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետարանում: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:25-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:  

Մաշտոցի պողոտայում «ГАЗель» մակնիշի ավտոմեքենա է շրջվել

Դեկտեմբերի 29-ին, ժամը 07:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու ավտոկայանատեղիի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ГАЗель» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes ML 320 մակնիշի 55LS700 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել […]

Քանի երկրաշարժ է գրանցվել

Ս.թ. դեկտեմբերի 21-ից մինչև 27-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 24-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 10-ը գտնվում են Հայաստանի, 2-ն էլ՝ Արցախի տարածքներում՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 00:14-ին, M=1.0, Գյումրի քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք, դեկտեմբերի 21-ին, ժամը 01:04-ին, M=1.2, Նոյեմբերյան քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևելք, […]

Երկրաշարժ՝ Իրանում

Այսօր առավոտյան՝ ժամը 08:54-ին, ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 27-ին տեղական ժամանակով ժամը 22:01-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.830 և արևելյան երկայնության 57.230 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 62 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Ծեծկռտուք «Օջախ» ռեստորանում. գյուղապետը ստացել է մարմնական վնասվածքներ

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ոստիկանության Բաղրամյանի բաժնի համայնքային Ոստիկանության խմբի տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ այդ օրը վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Մյասնիկյան գյուղում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրում: Պարզվել է, որ ռեստորանում տեղի ունեցած խնջույքի ժամանակ նույն գյուղի բնակիչներ, 31-ամյա Շիրակ […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կապանում մեքենան գլորվել է ձորը, վարորդի վիճակը միջին ծանրության է

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 28-ին՝ ժամը 01:28-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Ոստան» ռեստորանային համալիրի մոտակայքում Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ներքին Վաչագան թաղամասի սկզբնամասում, Nissan Pathfinder մակնիշի 88 AA 600 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. […]

Ձիերի երամակ՝ Լենինգրադյան փողոցում. դեպքի վայր են ժամանել իրավապահներ (ֆոտո)

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր՝ ժամը 06։00-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Լենինգրադյան փողոցում ձիերի երամակ կա: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Դեպքի վայր են ժամանել ոչ միայն ԱԻՆ-ի ներկայացուցիչներ, այլ նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևանի 1-03 շտապօգնության ծառայողներ։  Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Պայթյուն Սանկտ-Պետերբուրգի սուպերմարկետում․ կան վիրավորներ (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգի հյուսիում՝ Կոնդրատյևսկի պողոտայում գտնվող «Պերեկրյոստոկ» սուպերմարկետում պայթյուն է տեղի ունեցել:  Նշվում է, որ պայթյունի արդյունքում 10 հոգի է վիրավորվել, նրանցից մեկը ծանր վիճակում է։ Ըստ նախնական տեղեկություններոի՝ պայթյունը տեղի է ունեցել խանութի պահեստում: Դեպքի վայրում աշխատում են սակրավորները: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի