07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Կապանում մեքենան գլորվել է ձորը, վարորդի վիճակը միջին ծանրության է

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 28-ին՝ ժամը 01:28-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Ոստան» ռեստորանային համալիրի մոտակայքում Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ներքին Վաչագան թաղամասի սկզբնամասում, Nissan Pathfinder մակնիշի 88 AA 600 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20-25 մետր գլորվել ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ