28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Քանի երկրաշարժ է գրանցվել

Ս.թ. դեկտեմբերի 21-ից մինչև 27-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 24-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 10-ը գտնվում են Հայաստանի, 2-ն էլ՝ Արցախի տարածքներում՝

դեկտեմբերի 21-ին, ժամը 00:14-ին, M=1.0, Գյումրի քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք,

  • դեկտեմբերի 21-ին, ժամը 01:04-ին, M=1.2, Նոյեմբերյան քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևելք,
  • դեկտեմբերի 21-ին թույլ երկրաշարժերի պարս է տեղի ունեցել Գավառ քաղաքի մոտակայքում՝

ժամը 01:40-ին, M=2.7, Գավառից 22 կմ դեպի հարավ-արևմուտք,

ժամը 01:50-ին, M=0.9, Գավառից 22 կմ դեպի հյուսիս-արևմուտք,

ժամը 05:20-ին, M=2.5, Գավառից 21 կմ դեպի հյուսիս-արևմուտք,

ժամը 05:24-ին, M=0.9, Գավառից 26 կմ դեպի հարավ-արևմուտք,

ժամը 17:10-ին, M=0.9, Գավառից 19 կմ դեպի հյուսիս-արևմուտք,

  • դեկտեմբերի 21-ին, ժամը 06:59-ին, M=1.5, Քարվաճառ քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևելք 33 կմ հարավ-արևմուտք,
  • դեկտեմբերի 22-ին և 24-ին, ժամը 08:05-ին և 02:10-ին, M=1.1 և 1.4, Չարենցավան քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևելք,
  • դեկտեմբերի 26-ին, ժամը 03:37-ին, M=1.8, Մարտունի քաղաքից 17 կմ դեպի հարավ-արևմուտք:
  • դեկտեմբերի 27-ին, ժամը 06:57-ին, M=2.0, Ստեփանակերտ քաղաքից 27 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Դեկտեմբերի 22-ին Իրանի Խոյ քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցման ուժգնությունը 3 բալ (մագնիտուդ 2.4) է: Հաջորդ օրը նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Վան քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Դեկտեմբերի 26-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) հաջորդ սեյսմիկ իրադարձությունը գրանցվել է Իրանի Մակու քաղաքից 49 կմ դեպի հարավ-արևելք: Դեկտեմբերի 26-27-ը Իրանի հյուսիսային մասում տեղի է ունեցել երկու երկրաշարժ, համապատասխանաբար մայրաքաղաք Թեհրանից 40 կմ դեպի արևմուտք՝ 5 բալ (մագնիտուդ 3.9) և Քերման քաղաքից 62 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 6-7 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.9): Երկրաշարժերի հետևանքով զոհվել է 1 մարդ՝ սրտի կաթվածից, վիրավորվել առնվազն 97-ը:

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ