15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայրը սպանել է 4-ամյա որդուն՝ խանդելով կնոջը նրա հանդեպ /ֆոտո/

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում։ Տեղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 4-ամյա որդուն դաժանորեն սպանելու համար։

Երեխայի մայրը՝ Եվգենիան, ոստիկանության աշխատակից է։ Նոյեմբերի 3 -ին նա ամուսնուց հաղորդագրություն է ստացել, որտեղ վերջինը գրել էր․ «Ես քեզ ազատեցի ավելորդ հոգսից»։ Կնոջ զանգերին տղամարդը՝ Մաքսիմը չի պատասխանել։ Երբ Եվգենիան տուն է գնացել, իրենց 4-ամյա որդին եւ ամուսինը տանը չեն եղել։ Երբ փոքրիկն ու ամուսինը երկար ժամանակ տուն չեն վերադարձել, կինը զանգահարել է ոստիկանությունը։

Ոստիկանները տան մոտ գտնվող ավտոտնակներից մեկում հայտնաբերել են փոքրիկի դին, նույն օրը նրանք ձերբակալել են նաեւ երեխայի հորը։ Պարզվել է՝ վերջինը մանկապարտեզից վերցրել է որդուն, տարել ավտոտնակ ու խեղդամահ արել փոքրիկին։

Իսկ պատճառը դարձել է այն, որ նա խանդել է կնոջը իրենց հարազատ որդու նկատմամբ։ Դեպքից մեկ օր առաջ Եվգենիան սոցկայքում տեղադրել էր որդու լուսանկարն ու գրել․ «Իմ ամենասիրելի տղամարդը»։ 

 

 

 

Ընտանիքի մտերիմները պատմել են, որ Եվգենիան աշխատել է, իսկ Մաքսիմը խնամել է փոքրիկին։ Զույգն այդ պատճառով հաճախ է վիճել։ 

Զույգը միասին ապրել է 13 տարի։ 

Տղամարդը ձերբակալվել է։Артём. Фото: соцсети

 

Фото: соцсети

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ