13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Մանկապարտեզի էլեկտրիկը վրաերթի ենթարկել տնօրենին

SHAMSHYAN.com-ի  տեղեկություններով,երեկ՝ հունիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 70-ամյա Ալբերտ Ադամյանը իր վարած Lexus մակնիշի 01 GX 015 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի և Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 43-ամյա Ալլա Առաքելյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է Ա. Առաքելյանին տեղափոխվել «Էրեբունի» […]

Ողբերգական ավտովթար Գեղարունիքում. կա զոհ եւ ծայրահեղ ծանր տուժած

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սարուխան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Գեղարքունիքի մարզի Կարմիր Գյուղ գյուղի բնակիչ, 34-ամյա Վարդան Մովսիսյանի վարած Toyota Corolla մակնիշի 60 FA 909 համարանիշի և Սարուխան Գյուղի բնակիչ, 55-ամյա Սասուն Տոնոյանի վարած ВАЗ 2109 մակնիշի C 388 EDM համարանիշի ավտոմեքենաները: […]

Թուրքիայում նավ է խորտակվել. զոհերի մեջ կան օտարերկրացիներ

Մարմարա ծովի ավազանում՝ Թուրքիայի Բուրսա շրջանում նավ է խորտակվել, ինչի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, 2 մարդ է խեղդվել: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները: Լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ Թուրքիայի առափնյա անվտանգության ծառայությունը փրկել է 8 մարդու, որոնց թվում օտարերկրացիներ են եղել: Նավի խորտակման պատճառների մասին չի հաղորդվում: Ներկա պահին որոնվում են խորտակվածների մարմինները:

Սյունիքում աշակերտական ավտոբուսում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 93 կմ հատվածում մարդատար ավտոբուս է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական […]

Զինվորը մահացել է զորավարժության ժամանակ ավտովթարից

019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու՝  «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է, հաղորդում են Քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական […]

Լարված իրավիճակ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում. իրեն հոգևորական համարող «Սիլոտը» փորձում էր վերացնել զբոսայգին, մանկական խաղահրապարակը

Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 13-Արզումանյան 4 շենքերի և նշված շենքերի հարակից շենքերի բնակիչներն ահազանգել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, որ վաղ առավոտից ինչ-որ անձինք սկսել են ոչնչացնել բնակիչների կողմից ստեղծված ու պահպանված կանաչ զանգվածը, որը բնակիչների կողմից օգտագործվում էր նաև որպես զբոսայգի։ Ինչպես տեղից հայտնում է […]

Հրդեհ՝ Նուբարաշենի աղբանոցում

Մայիսի 11-ին՝ ժամը 00:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի հրդեհը մարելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:26-ին, մարվել՝ 04:07-ին: Այրվել է աղբ՝ մոտ 100 խմ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքապետարանի մեկ տրակտոր և մեկ […]

Ողբերգական ավտովթար Արագածոտնում. զոհերից մեկը 2 տարեկան է /տեսանյութ/

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen մակնիշի 34 TT 824 համարանիշի և Mercedes մակնիշի 35 ZC 529 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով […]

Դիմակավորված անձը ներխուժել է «ՍԱՍ» սուպերմարկետ

Այսօր՝ մայիսի 7-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած, դանակով և նռնակի նմանվող առարկայով, մի քաղաքացի մտել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ և այնտեղ գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցից սպանության սպառնալիքի տակ պահանջել է՝ այնտեղ գտնվող ողջ գումարը փոխանցի իրեն։ Տարադրամի փոխանակման կետի աշխատակիցն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի