Թուրքիայում նավ է խորտակվել. զոհերի մեջ կան օտարերկրացիներ

Մարմարա ծովի ավազանում՝ Թուրքիայի Բուրսա շրջանում նավ է խորտակվել, ինչի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, 2 մարդ է խեղդվել: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ Թուրքիայի առափնյա անվտանգության ծառայությունը փրկել է 8 մարդու, որոնց թվում օտարերկրացիներ են եղել:
Նավի խորտակման պատճառների մասին չի հաղորդվում: Ներկա պահին որոնվում են խորտակվածների մարմինները: