23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ողբերգական ավտովթար Գեղարունիքում. կա զոհ եւ ծայրահեղ ծանր տուժած

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սարուխան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Գեղարքունիքի մարզի Կարմիր Գյուղ գյուղի բնակիչ, 34-ամյա Վարդան Մովսիսյանի վարած Toyota Corolla մակնիշի 60 FA 909 համարանիշի և Սարուխան Գյուղի բնակիչ, 55-ամյա Սասուն Տոնոյանի վարած ВАЗ 2109 մակնիշի C 388 EDM համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 09-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհի, համագյուղացի, 52-ամյա Նադեժդա Տոնոյանը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ քաղաքացիների գնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գավառի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավավքածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Գավառի բժիշկները, վիրավորին էլ հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումրատակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը:

Օպերատիվորեն ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Քոչարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Աքսել Մանուկյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ալիկ Սուքիասյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Սուքիասյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 09-ի վարորդն ու վիրավոր ուղևորուհին ամուսիններ էին, իսկ Toyota-ի վարորդը մասնագիտությամբ՝ երաժիշտ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ