22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լարված իրավիճակ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում. իրեն հոգևորական համարող «Սիլոտը» փորձում էր վերացնել զբոսայգին, մանկական խաղահրապարակը

Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 13-Արզումանյան 4 շենքերի և նշված շենքերի հարակից շենքերի բնակիչներն ահազանգել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, որ վաղ առավոտից ինչ-որ անձինք սկսել են ոչնչացնել բնակիչների կողմից ստեղծված ու պահպանված կանաչ զանգվածը, որը բնակիչների կողմից օգտագործվում էր նաև որպես զբոսայգի։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգին օպերատիվորեն արձագանքել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը և Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը, որոնց շնորհիվ ժամանակավորապես կասեցվեցին նշված վայրում աշխատանքները։ Սակայն, մինչ թաղապետարանի և քաղաքապետարանի աշխատակիցների ժամանումը, արդեն կանաչ զանգվածի ահագին հատվածի «հերն անիծել էին»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ