Կրակոցներ Երեւանում. Սպանվել է 1 ոստիկան (ֆոտո)

Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. գիշերը ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Ոստիկանությունից հայտնում են, որ վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց եւ Ազատության պողոտայում բռնել։ […]