12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Պայթյուն «Երևան–Սևան» ավտոմայրուղու վրա

Քիչ առաջ արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Պայթյունի ձայն է լսվել Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Արծվի թևեր» հուշակոթողի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում, հայտնում է shamshyan.com-ը։    Պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված «Range Rover» մակնիշի 555 LL 05 համարանիշի և «Nissan» մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական […]

Բաթում – Երևան գնացքը հարվածել է զբոսաշրջիկի, նա մահացել է

Վրաստանի Բաթում քաղաքից ոչ հեռու գտնվող Չաքվի բնակավայրի երկաթուղային կայարանում Բաթում – Երևան երթուղին իրականացնող գնացքը հարվածել է տղամարդու: Վերջինս մահացել է, գրում է apsny.ge-ն՝ երկրի ներքին գործերի նախարարությանը հղումով: Կայքի տվյալներով՝ զոհը 41-ամյա օտարերկրացի է: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցներ, սակայն տուժածի կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի առթիվ երկաթուղային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մասին […]

Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Ռուսաստանում. կին վարորդը տեղում մահացել է

Տյումենում  Renault Logan-ը բախվել է Հայաստանի գրանցում ունեցող  Toyota-ին: Հայտնվում է, որ Toyota մակնիշի միկրոավտոբուսը Հայաստանից մեկնելիս է եղել Օմսկ: Վթարի մեղավորը Renault-ի կին վարորդն է, ով շրջադարձ անելիս բախվել է միկրոավտոբուսին: Վթարի արդյունքում կին վարորդը տեղում մահացել է, կան տուժածներ, այդ թվում նաև միկրոավտոբուսի ուղևորների թվում:

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են 3 մեքենա

Այսօր, հուլիսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 09։00-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 10 կմ հատվածում բախվել են Subaru մակնիշի 35 QF 552, Ford Transit մակնիշի 34 MT 624 համարանիշի և Opel մակնիշի 34 MV 557 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Subaru-ն ու Ford Transit-ը դուրս են եկել ճանապարհի […]

Ողբերգական վթար Արցախում. կան զոհեր

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16։00-ի սահմաններում «ԳԱԶ-31105» մակնիշի 41 QQ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Տեղ գյուղից դեպի Արցախ ընթանալիս, Շուշի քաղաքի Շուշիի հիդրոէլկտրակայանի հարեւանությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 200 մետր գլորվել ձորը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ տեղեկությունների՝ վթարի հետեւանքով 5 հոգի տեղում մահացել […]

Գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ

Հայաստանում 2019 թվականի 6 ամսվա ընթացքում գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ, հատկապես՝ խոտածածկ և բուսածածկ տարածքներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը: «Համեմատելով 2018 թվականի առաջին կիսամյակի հետ՝ կարող եմ ասել, որ 2019 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր հրդեհների քանակը 2.1 անգամ ավելի է: […]

Քաղաքացին Երեւան-Սեւան ավտոճանապարհին մնացել է քարերի տակ

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 19-ին, ժամը 18:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին քաղաքացին մնացել է քարերի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին քաղաքացին ընկել է ճանապարհին հարակից ձորը եւ հայտնվել քարերի վրա: Փրկարարները քաղաքացուն դուրս են […]

Պայթյուն Սիսիանում. կա զոհ

Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Սրբուհի Գրիգորյանը: «Կա մեկ զոհ։ Քիչ առաջ եղա դեպքի վայրում։ Իրավապահներն աշխատում են։ Նախնական տվյալներով պայթուցիկ է կապած եղել անասնագոմի դռանը…Մնացածը՝ իրավապահներից»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրում է սիսիանցի պատգամավորը: Նա, ի պատասխան բազմաթիվ հարցերի, գրել է նաև, որ պայթյունը […]

Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել

Երեկ Ռուսաստանի Կրասնոդարի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի զոհ է դարձել հայերի 4 հոգանոց ընտանիքը։ Այս մասին հայտնում է Kubnews.ru–ն։ ««Ford» մակնիշի մեքենան կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ բախվելով ծառին։ Վթարի հետևանքով զոհվել է 4 անձ, այդ թվում՝ 2 երեխա։ Վթարի հետևանքով մահացածները Կրասնոդար են եկել Հայաստանից», – նշված է կայքում։ […]

Վերելակն ընկել է, ներսում քաղաքացի կա

Հուլիսի 11-ին՝ ժամը 11:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի