13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պայթյուն «Երևան–Սևան» ավտոմայրուղու վրա

Քիչ առաջ արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Պայթյունի ձայն է լսվել Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Արծվի թևեր» հուշակոթողի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում, հայտնում է shamshyan.com-ը։ 

 

Պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված «Range Rover» մակնիշի 555 LL 05 համարանիշի և «Nissan» մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Range Rover»-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ