12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հայաստանում օդի բարձր ջերմաստիճանից 10 հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արագածոտնի մարզի Կայք գյուղի մոտ՝ 3 հա,  Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1000 քմ,  Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 800 քմ, Դաշտադեմ գյուղում՝ 50 հա, Մեղվահովիտ գյուղի մոտ՝ 10 հա, Փամբակ գյուղում՝ 300 […]

Զինկոմիսարիատի փլուզման հետևանքով 3 հոգի տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

Այսօր Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում, կան տուժածներ: Նշենք, որ փլուզվել է 1-ին հարկի սենյակներից մեկի հատակը (մոտ 25 քմ): Հավելենք, որ կան տասնյակից ավելի տուժած: Այս պահին 3 տուժած միջին ծանրությամբ գտնվում են Արմենիա ԲԿ-ի վերակենդանացման բաժանմուքում։ Փլուզման պահին զինկոմիսարիատի տարածքում եղել է 20-25 հոգի՝ […]

«Զոդի» կամրջի մոտակայքում հերթական վթարն է եղել. կա վիրավոր

Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Զոդի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զոդի կամրջի սկզբնամասում բախվել են «Opel» (վարորդ՝ Ռոմեո Թ., ծնված 1978 թ.) և «ՎԱԶ-2107»  […]

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափ․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ «Երևանում միանգամից կոտրել ու վնասել են մի քանի արագաչափեր։ Անհայտ անձը դիտավորությամբ կոտրել է Արշակունյաց պողոտայի 18 հասցեում տեղադրված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին պատկանող արագաչափ սարքը։Նույն օրը կոտրել են նաև Հալաբյան փողոցում գտնվող «Թումո» կենտրոնի հարևանությամբ, ինչպես նաև Լենինգրադյան փողոցի 16 շենքի մոտ գտնվող արագաչափերը։ Նույն օրը կոտրել են նաև Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափ […]

34-ամյա տղամարդը ցած է նետվել Կիեւյան կամրջից

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով Կիևյան կամրջից ցած է նետվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը: Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը […]

Հայաստանի արցունքները՝ Սպիտակի երկրաշարժ /ֆոտո/

1988, դեկտեմբերի 7, 11։41 րոպե․․․30 վայրկայնում 25 հազար մարդ մահացավ․․․ 28 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական երկրաշարժը ցնցեց Հայաստանը, տուժեց երկրի գրեթե կեսը, հազարավոր մարդիկ մահացան, հազարավորը՝ մնացին առանց տանիքի։ Այս ողբերգությունը միավորեց ողջ աշխարհին, այն ժամանակ օգնության հասան ոչ միայն Սովետական միության, այլեւ աշխարհի տարբեր երկրներից։ Դա ողբերգություն էր, մեկ ընդհանուր ողբերգություն․․․ Ռուսական Аргументы и Факты-ն […]

Արցախում զինվոր է զոհվել, կա նաև վիրավոր

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր […]

Ինչ է ասում ռուսական մամուլը Աշոտ Կարապետյանի մահվան մասին /տեսանյութ/

 Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Ռուսաստանի շենքերից մեկում գազի պայթյունից տեղի է ունեցել փլուզում և դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը։ Այս դեպքի մասին ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հայտնում է, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Սյուրպրիզ» գարեջրային ընկերության […]

Պյատիգորսկում պայթյունի հետեւանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Սյուրպրիզ» մասնավոր գարեջրային ընկերության տարածքում գազի պայթյունից տեղի է ունեցել փլուզում և դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ պայթյունի զոհ է դարձել նաև Ա. Կարապետյանի քեռին: 

Արցախում տրակտորը պայթել է ականի վրա. 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է ստացել

Մարտակերտ քաղաքի հարակից տարածքի վրա «ԿԱՏ-428» մակնիշի տրակտորով ջրագծի անցկացման աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորի հետևի աջ անիվը պայթել է ականի վրա: Ինչպես տեղեկացնում է Արցախի Ոստիկանությունը, 1997թ-ի ծնված քաղաքացի Վ. Ս.-ն մարմնական վնասվածք է ստացել: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ի երեկոյան: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի