04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

34-ամյա տղամարդը ցած է նետվել Կիեւյան կամրջից

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով Կիևյան կամրջից ցած է նետվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը: Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը:Տեղում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Երևանի բնակիչ, 34-ամյա Արթուր Գ.-ն է:

 

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նաապատրաստվում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ