ՃՏՊ Տիգրան Մեծի պողոտայում. կան տուժածներ
Դեկտեմբերի 26-ին, ժամը 00։23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ, ինչպես նաև արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և փրկարարականուժերիվարչությանհատուկնշանակությանփրկարարականաշխատանքներիիրականացմանկենտրոնիփրկարարականջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Դավիթ Հ.), «Opel Vectra B» (վարորդ՝ Նորիկ Լ., ծնված 1963 թ.) և «Mercedes C» (վարորդ՝ՀարությունԽ.) մակնիշներիավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մարալ Ք.-ն (ծնված 1965 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նորիկ Լ.-ին. վերջինս ևս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։