13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Տաթևի համայնքապետը հարբած վիճակում УАЗ-ով վրաերթի է ենթարկել 51-ամյա հետիոտնին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ս. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 13-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 19։15-ի սահմաններում Սյունիքի մարզի Լոր գյուղի հիմնական դպրոցին հարակից կենտրոնական փողոցն անցնելիս վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի կողմից 51-ամյա Արմեն Միկողոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ […]

Ազգային ժողովի շենքում հրդեհ է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 01:38-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ազգային ժողովի շենքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել:  Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ եւ  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան 19 հասցեում […]

Արտակարգ դեպք. հոշոտված տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արջուտ գյուղի գյուղապետ Վարդան Մկրտչյանը ահազանգել է ոստիկանության Գուգարքի բաժին և հայտնել, որ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ոսկու հանք» կոչվող հանդամասում հոշոտված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ […]

Դաժան ավիավթարի արդյունքում մահացել է մեծահարուստ կանանցից մեկը /տեսանյութ/

Մարտի 31-ին Մայնի Ֆրանկֆորտում Epic-LT մասնավոր օդանավով վայրէջք կատարելու ժամանակ մահացել է Ռուսաստանի ամենահարուստ կանանցից մեկը՝ S7 Airlines-ի բաժնետերերից Նատալյա Ֆիլաևան: Ավիավթարի պատճառները դեռ հայտնի չեն: Տեղի իշխանությունները հայտնում են, որ վթարի արդյունքում օդանավն ամբողջությամբ այրվել է:  

Ողբերգական ավտովթար Երեւանում. զոհ, վիրավորներ

Մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Nissan մակնիշի 36 AD 450 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 MR 379 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ճանապարհին վիրավորներից մեկը […]

Գազից թունավորման 129 դեպք ՝ առաջին եռամսյակում

Այս  տարի բնական և շմոլ գազից գրանցվել է թունավորման 129 դեպք, որից 84-ը շմոլ գազից է։  Զոհվել է 5 քաղաքացի։ ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի,տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի  ավագ հրահանգիչ փ/ծ կապիտան Տաթև Ալիխանյանը տեղեկացնում է, որ 2017- 2019 թվականներին շմոլ և բնական գազից թունավորումները ունեցան նվազման միտում։ 2017 թվականին բնական և շմոլ […]

Նյարդերից թույլերին խորհուրդ չի տրվում. հայտնվել են Նոր Զելանդիայում մասսայական սպանության կադրերը մաքրվել են

Նոր Զելանդիայում մասսայական սպանության հետեւանքով 40 զոհ կա, տեղեկացնում է Otago Daily Times-ը: Մարդասպաններից մեկը նկարահանել է իր գործողությունները և այն հեռարձակել համացանցում: Մարդասպանը Ավստրալիայի քաղաքացի է, ունի աջ ծայրահեղական հայացքներ: Ինչպես հայտնում է New Zealand Herald-ը, ողբերգությունից առաջ վերջինս 37 էջանոց մանիֆեստ է հրապարակել՝ իր գործողություններն անվանելով ահաբեկչություն: Այս պահին միայն հայտնի է, որ […]

Բրազիլական ողբերգություն. դեռահասները կրակ են բացել աշակերտների վրա

Սան Պաուլոյի դպրոցներից մեկում դեռահասները կրակ են բացել աշակերտների վրա, ինչի արդյունքում կա առնվազն 6 զոհ: Այս մասին հայտնում է Globo-ն: Զոհերից 5-ն աշակերտ են, մեկը՝ մեծահասակ: Հանցագործները՝ 2 դեռահաս, ինքնասպանություն են գործել: Վիրավորների մասին տեղեկություն դեռեւս չկա, ինչպես նաեւ հայտնի չէ հանցագործության պատճառը:  

Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Մարտի 10-ին` ժամը 18:51-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: […]

Մահացել է Queen խմբի առաջին բաս-կիթառահարը

Մահացել է Queen բրիտանական խմբի առաջին բաս-կիթառահար Մայք Գրոուզը:  Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է խմբի թմբուկահար Ռոջեր Թեյլորը: «Այնքան տխուր է իմանալ իմ հին ընկեր Մայք Գրոուզի մասին: Նա միշտ զիլ է հնչել: Հանգչիր խաղաղությամբ», – գրել է Թեյլորը: Գրոուզը խմբին միացավ 1970-ին, երբ նա մոտ 22 տարեկան էր, եւ խմբում  նվագեց մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի