23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տաթևի համայնքապետը հարբած վիճակում УАЗ-ով վրաերթի է ենթարկել 51-ամյա հետիոտնին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ս. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 13-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 19։15-ի սահմաններում Սյունիքի մարզի Լոր գյուղի հիմնական դպրոցին հարակից կենտրոնական փողոցն անցնելիս վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի կողմից 51-ամյա Արմեն Միկողոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աղիտուի զինվորական հոսպիտալ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողնեն ու ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողներն ու ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբ պարզել են, որ Ա. Միկողոսյանին վրաերթի է ենթարկել Տաթև գյուղի բնակիչ՝ 61-ամյա Մուրադ Սիմոնյանը՝ УАЗ մակնիշի 409 AԼ 61 համարանիշի ավտոմեքենայով։ Մ. Սիմոնյանը հրավիրվել է ոստիկանության Սիսիանի բաժին։ Վերջինը ենթարկվել է նաև սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան): Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Սիմոնյանը Տաթև խոշորացված համայնքի ղեկավարն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ