14 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի առնչությամբ Հս. Օսեթիայի առողջապահության նախարարությունում գործում է թեժ գիծ /ֆոտո/

Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Նախնական տվյալներով` կա 5 զոհ, 27 վիրավոր: Վթարի վայրում վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապբուժօգնության բրիգադները նրանց տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Վթարի հետևանքով տուժածների մասին մանրամասնտեղեկություններ […]

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել ՀՀ պատկան մարմիններին: Նախագահի ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Խոր ցավով տեղեկացա անցած գիշեր Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի մասին, որի հետևանքով ունենք մարդկային կորուստներ և վիրավորներ: Այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ […]

Հայտնի են ՌԴ-ում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածներից երկուսի անունները

Հոկտեմբերի 14-ին ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 5 մարդ: ՀՀ ԱԻ նախարարությունը ճշտել է նրանցից երկուսի անունը` 1970թ. ծնված Արևիկ Հունանյան և 1954 թ. ծնված Յուրա Պողոսյան: ՀՀ ԱԻ նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին: Միաժամանակ` տեղեկացնում ենք, որ վթարված ավտոբուսի 15 ուղևոր ժամանակավորապես տեղափոխվել […]

Հայտնի են ՌԴ-ում ավտոբուսի վթարից տուժածների անունները

ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացվել է ՌԴ տարածքում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների նախնական ցուցակը, որոնք բուժօգնություն են ստանում Վլադիկավկազի 3 հիվանդանոցներում: Վլադիկովկազի հանրապետական հիվանդանոց Անուն,ազգանուն Ծննդյան թիվ Վնասվածքներ Գևորգյան Վ.Ա. 1982 Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Մովսեսյան Է.Է. 1971 Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Աղրամանյան Ն.Ս. 1950 Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Խաչատրյան […]

Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը․ կան զոհեր եւ վիրավորներ /վիդեո/

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) Ռուսաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը, պատահարի հետեւանքով 5 հոգի մահացել է, կա 25 վիրավոր, այդ […]

Երկրաշարժերը 2016թ. հոկտեմբերի 6-ից մինչև 12-ը

Ս.թ. հոկտեմբերի 6-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը գրանցել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից զգացված երկրաշարժ: Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում՝ Գյումրի քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք, ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ (մագնիտուդ 2.3): Ստորգետնյա ցնցումը զգացվել է Իսահակյան գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել […]

Ողբերգական ավտովթար Սյունիքում. գյուղապետը տեղում մահացել է

Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.53-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Խոտանան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Mercedes ML» մակնիշի 34 UM 715 պետհամարանիշով […]

Վրաերթ Սեբաստիայի փողոցում. տուժածի առողջական վիճակը ծանր է (ֆոտո)

Հոկտեմբերի 13-ին, ժամը 06.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում՝ Երևան Սիթի սուպերմարկետի մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 141/5 հասցեի մոտակայքում ՎԱԶ-2109 մակնիշի 03 OO 459 պետհամարանիշով (վարորդ՝ 1975 թ. Վ. […]

Ավտովթար Աբովյանում․ վարորդի վիճակը ծանր է

Հոկտեմբերի 12-ին, ժամը 09.53-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Լիլիթ ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևանի փողոցում` Լիլիթ ռեստորանի մոտակայքում, բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի 61 MM 600 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Բ.) և Lada […]

Երկրաշարժ

Սույն թվականի հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 22.58-ին (Գրինվիչի ժամանակով` 18:58) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.670 և արևելյան երկայնության 43.740 (Հայաստան-Թուրքիա սահմանային Գոտի): Երկրաշարժի օջախը  գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի