20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ավտովթար Աբովյանում․ վարորդի վիճակը ծանր է

Հոկտեմբերի 12-ին, ժամը 09.53-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Լիլիթ ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևանի փողոցում` Լիլիթ ռեստորանի մոտակայքում, բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի 61 MM 600 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Բ.) և Lada Priora մակնիշի 35 CN 449 (վարորդ` 1993 թ. ծնված Վ. Թ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ