23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ավերիչ «Մեթյուն» մոտենում է ԱՄՆ-ին․ մարդկանց տարհանում են, ավիաչվերթները հետաձգվել են /ֆոտո, վիդեո/

ԱՄՆ-ին է մոտենում ավերիչ «Մեթյու» փոթորիկը։ Այն շարժվում Է երկրի հարավարեւելյան տարածաշրջանների կողմը։ Հարավային Կարոլինայի եւ Ֆլորիդայի բնակիչներին արդեն տարհանում են տներից, հազարավոր չվերթներ հետաձգվել են, հայտնում է BBC-ն։ Այս տարածքներում արտակարգ դրություն է հայտարարվել։   Նշվում է, որ  Կարիբյան ավազանի երկրներում «Մեթյուն» արդեն առնվազն 26 մարդու կյանք Է խլել, փոթորկի հետեւանքով բազմաթիվ տներ են քանդվել։  

Երկրաշարժերը 2016թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը

Ս.թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 10 երկրաշարժ: Սեպտեմբերի 27-ին Իրանի Ահար քաղաքից 72 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել    5 բալ (մագնիտուդ 3.7) ուժգնությամբ երկրաշարժ: Նույն օրը Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Չալդրան […]

Բեռնատարը վրաերթի է ենթարկել ոչխարներին և շրջվել

Հոկտեմբերի 6-ին, ժամը 07.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարրզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «ԿամԱԶ» մակնիշի 691 LU 56 պ/հ բեռնատարը (վարորդ Ս. Մ., ծնված 1961թ.) (ցեմենտատար, 15 տ) վրաերթի է ենթարկել 3 ոչխար և […]

Սիսիան-Գորիս ճանապարհին մեքենան 10 մետր գլորվել է ձորը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 06.34-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Lada Largus» 957 OC 61 համարանիշի (վարորդ՝ 23-ամյա Վ. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ […]

Շինարարարական կռունկն ընկել է մանկապարտեզի վրա /վիդեո/

Մոսկվայի կենտրոնում շինարարական կռունկն ընկել է մանկապարտեզի վրա։ Բարեբախտաբար, միջադեպի պահին երեխաները շինության ներսում են եղել, ոչ թե բակում՝ զբոսանքի, քանի որ եղանակն անձրեւային էր, հայտնում է РИА Новости-ն։ Վթարի պատճառը, նախնական տեղեկություններով, կռունկի անսարքությունն էր։ Դեպքի առթիվ գործ է հարուցվել։

Նորամարգ գյուղում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ  Արարատի մարզի Նորամարգ գյուղի Սահմանապահների փողոցում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի թիվ 24 տան բակում այրվել է Ռ. Կ.-ին պատկանող 250 հակ անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.10-ին:

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի ժամը 06.00-20.00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08.00-ից, Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի կմ0+000-կմ38+450 (Վանաձոր-Թումանյան) հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված […]

Վանաձորում քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. բնակարանից առկա է գազի սուր հոտ․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները իջեցրել են տուժածին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Հրշեջ-փրկարարները […]

Գորիս – Որոտան ճանապարհահատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են

Ճանապարհաշինարարները վերացրել են Գորիս – Որոտան ճանապարհահատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 247-րդ կիլոմետրում՝ Գորիս – Որոտան ճանապարհահատվածում, հոկտեմբերի 3-ին` կեսգիշերի սահմաններում,  տեղի է ունեցել քարաթափում: 40-50 խմ խոշոր ժայռաբեկորները փակել էին ճանապարհի մոտ 80 տոկոսը: Գորիսի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված