13 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

5-ամյա երեխան մահացել է ատամնաբույժի միջամտությունից հետո /ֆոտո/

ՌԴ-ում Նարո-Ֆոմինսկի 5-ամյա բնակչուհին մահացել է՝ ատամնաբույժի այցելելուց հետո։ Եվայի ծնողները նրան տարել են մերձմոսկովյան ատամնաբուժարաններից մեկը, քանի որ երեխան բողոքել է ատամի ցավից։ Երեխայի ատամը սարքելուց ժամեր անց նա սկսել է բողոքել ոտքերի ցավից, հետո վիճակը կտրուկ վատացել է։ Ծնողները երեխային տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան չեն շտապել օգնություն ցուցաբերել։ Երեխայի հայրը՝ Անդրեյը, պատմել […]

Դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 28-ին, ժամը 23.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուռը բացվել է տեղի ուժերով. հյուրասենյակում հայտնաբերվել է 1937 թ. ծնված Ռ. Մ.-ի դին: […]

Ավտովթար Կ. Ուլնեցի և Դ. Անհաղթ փողոցների խաչմերուկում․ կան տուժածներ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 21,08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ. Ուլնեցի և Դ. Անհաղթ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Audi A8» մակնիշի 34 UM 391 պ/հ (վարորդ ` 1966 թ. ծնված Ա. Ե. ) և «Nissan Latio» մակնիշի […]

«Տոյոտա-Լանդ-Կրաուզեր»-ը բախվել է ժայռաբեկորների. 36-ամյա վարորդը մահացել է

Սեպտեմբերի 27-ին, ժամը 18-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 93-րդ կմ-ին «Տոյոտա-Լանդ-Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ժայռաբեկորներին։ Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ վթարի հետևանքով վարորդը՝ 1980 թ. ծնված Էդգար Մարգարյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Հանուն տպավորիչ հնարքի․ դեռահասը ցած է ընկել 23-րդ հարկից ու ողջ է մնացել /ֆոտո, վիդեո/

Նովոսիբիրսկում 16-ամյա տղան ցած է ընկել 23-րդ հարկից եւ հրաշքով ողջ է մնացել։ Տղան ընկել է մեքենայի վրա, ինչն էլ փրկել է նրա կյանքը։ Ինչպես հայտնի է դարձել, տղան պատահաբար է ընկել, չի ցանկացած ինքնասպանություն գործել։ Տղան անցել է պատշգամբի ճաղավանդակներից այն կողմ, որպեսզի իր հնարքով տպավորի ընկերուհուն, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունն ու ցած […]

Հրդեհ Թումանյան փողոցում

Սեպտեմբերի 26-ին, ժամը 01.13-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Թումանյան փողոցի թիվ 19 շենքի տանիքից։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը Պարզվել է, որ «Կարաս» թոնրատան ծխատարում այրվում է յուղի նստավածք, ծխատարի երեսպատումը՝ 0,5 քմ և էլ. շարժիչը: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

Երեւանում տղամարդը ընկել է կամրջից

Սեպտեմբերի 25-ին, ժամը 21.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում քաղաքացի է գլորվել կամրջից։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի տղամարդ) ընկել է երկաթգծի կամրջից՝ հրշեջ-փրկարարների ներկայությամբ, ով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 01.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 44-րդ կմ-ի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Mercedess-benz E220 մակնիշի 29 ՏԼ 290 պ/հ […]

Սյունիքի մարզում ականազերծվել է մոտ 10 հազար քմ ականապատ տարածք

ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակն այս տարվա ընթացքում ձեռքով ակազերծման մեթոդով Սյունիքի մարզում ականազերծել է մոտ 10 հազար քմ ականապատ տարածք։ Կատարված աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացրել են «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության օպերացիոն բաժնի աշխատակիցները։ Զուգահեռաբար, «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է վտանգավոր տարածքների նշագրման աշխատանքները։ Այդ […]

Մոսկվայում վերելակը պոկվել ու ընկել է. կա 5 զոհ

Մոսկվայում՝ Շչենոգին փողոցում, վերելակը պոկվել է, ինչի հետեւանքով 5 հոգի է մահացել։ Նախնական տեղեկություններով՝ վերելակի ճոպանն է կտրվել։ Վերելակի ընկնելու պահին դրա մեջ 5 հոգի է եղել, նրանք աշխատում էին այդ շենքում՝ շինարարություն էին անում։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի