Դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 28-ին, ժամը 23.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուռը բացվել է տեղի ուժերով. հյուրասենյակում հայտնաբերվել է 1937 թ. ծնված Ռ. Մ.-ի դին:
Փրկարարները շնչադիմակներով մուտք են գործել բնակարան և բացել պատուհանները` բնակարանն օդափոխելու նպատակով: