24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Երկրաշարժ

Սույն թվականի հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 22.58-ին (Գրինվիչի ժամանակով` 18:58) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.670 և արևելյան երկայնության 43.740 (Հայաստան-Թուրքիա սահմանային Գոտի): Երկրաշարժի օջախը  գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը […]

Մեքենան հետընթաց է կատարել եւ վնասվածք հասցրել մեկ տարեկան աղջնակին

Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին, «ձախ այտի հետտրավմատիկ հեմատոմա» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են ներկայացրել 1-ամյա աղջկա, որտեղ նրա ծնողները հայտնել են, որ երեխան մարմնական վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում իրենց ավտոմեքենայի հետընթաց կատարելու ժամանակ սրահում վայր ընկնելու հետեւանքով: Կատարվում է քննություն:

Ավտոմեքենան ընկել է ձորը. Նուբարաշենի նախկին թաղապետը մահացել է

Արարատի մարզում այսօր՝ հոկտեմբերի 11-ի լուսադեմին, ողբերգական վթար է տեղի ունեցել. Nissan Patrul մակնիշի ավտոմեքենան ընկել է «Դիատամիտ» հանքի հարեւանությամբ գտնվող ձորը 100 մետր խորությամբ, մեկ մարդ մահացել է: Ըստ shamshyan.com-ի՝ վթարի հետեւանքով մահացած՝ Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Մհեր Հովհաննիսյանը Նուբարաշենի նախկին թաղապետն է: Վիրավորներն են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ 32-ամյա Ռաֆայել Կարմաջյանը եւ […]

Ավտովթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ

Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.21-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 13-րդ կմ-ին բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 RF 616 (վարորդ՝ Ա. Ա.) և «ՎԱԶ 2107» մակնիշի 34 NV 824 պետհամարանիշներով ավտոմեքենաները (վարորդ՝ […]

Ավտովթար Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կան վիրավորներ

Հոկտեմբերի 8-ին, ժամը 18.26-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին` Արտաշատ քաղաքի մոտակայքում գտնվող ավտոտնակների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածի 32-րդ կմ-ին «Nissan Murano» մակնիշի 55 XX 559 պետհամարանիշով (վարորդ՝ 1974 թ. ծնված Հ. Մ.) դուրս է […]

Երթուղայինի վարորդը վրաերթի է ենթարկել օտարերկրյա ուսանողուհուն

Հոկտեմբերի 7-ին, ժամը 15-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ աջ ոտնաթաթի 5-րդ մատի կոտրվածքով բուժօգնության է դիմել օտարերկրյա քաղաքացուհի, բուհերից մեկի 3-րդ կուրսի ուսանողուհի Ա.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է հոկտեմբերի 6-ին, ժ. 18.15-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի մոտ, երթուղային տաքսու կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով: Ա.-ն բուժօգնություն ստանալուց հետո հեռացել […]

Վրաերթ կատարած վարորդը 76-ամյա կնոջը տեղափոխել է հիվանդանոց

Հոկտեմբերի 7-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Գեղեցիկ Հ.-ին: Վարորդը տուժողին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ավերիչ Մեթյուն․ փոթորիկն արդեն 350 հոգու կյանք է խլել /վիդեո/

«Մեթյու» փոթորիկը շարունակում է ավերածություններ գործել։ Այն արդեն 350 հոգու կյանք է խլել, սակայն զոհերի թիվը կարող է կրկնակի աճել։ Հազարավոր մարդիկ մնացել են առանց տանիքի, հարյուրավոր գյուղեր ու քաղաքներ են ավիրվել։ Մանրամասները՝ տեսանյութում

Ավտովթար Դավիթ Բեկի փողոցում․ կան վիրավորներ

Հոկտեմբերի 7-ին, ժամը 06.06-ին-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է դիզվառելիքի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ժամը 23.00-ի սահմաններում բախվել են «MAN» մակնիշի KO-379-LX, կայանված «BMW» մակնիշի 34OQ945 պետհամարանիշներով և «Kraz» մակնիշի ավտոմեքենաները: «MAN» մակնիշի ավտոմեքենայի բեռնված […]

Հայտնաբերվել է օձ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 14.19-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արայի 3-րդ թաղամասի 3-րդ փողոցի տնակներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տնակից հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված