17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ավտովթար Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կան վիրավորներ

Հոկտեմբերի 8-ին, ժամը 18.26-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին` Արտաշատ քաղաքի մոտակայքում գտնվող ավտոտնակների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածի 32-րդ կմ-ին «Nissan Murano» մակնիշի 55 XX 559 պետհամարանիշով (վարորդ՝ 1974 թ. ծնված Հ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1974 թ. ծնված Ա. Փ.-ը և Ա. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից. վերջիններս հոսպիտալացվել են Մասիս քաղաքի ԲԿ, այնհուհետև Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ