31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սյունիքի մարզում ականազերծվել է մոտ 10 հազար քմ ականապատ տարածք

ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակն այս տարվա ընթացքում ձեռքով ակազերծման մեթոդով Սյունիքի մարզում ականազերծել է մոտ 10 հազար քմ ականապատ տարածք։ Կատարված աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացրել են «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության օպերացիոն բաժնի աշխատակիցները։

Զուգահեռաբար, «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է վտանգավոր տարածքների նշագրման աշխատանքները։ Այդ աշխատանքների արդյունքում, Սյունիքում նախազգուշացնող վահանակներով եւ ժապավեններով արգելափակվել է 49 վտանգավոր տարածք, տեղադրվել է 883 վահանակ եւ  19․690 գծամետր ժապավեն։ Նշագրման նպատակն է կանխարգելել մարդկանց մուտքը վտանգավոր տարածքներ, ինչպես նաեւ իրազեկել ականի պատճառած վտանգի մասին։

Հիշեցնում ենք, որ նշագրված արգելափակված տարածքներ մուտք գործելը կամ զգուշացնող վահանակները եւ ժապավենները ոչնչացնելն ու տեղահանելը կարող են ձեր եւ ձեր մտերիմների  խեղման կամ մահվան ակամա պատճառը դառնալ։ Տեղեկացված լինելուն զուգահեռ պահպանենք անվտանգության կանոններն ու խուսափենք վտանգներից:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ