14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

5-ամյա երեխան մահացել է ատամնաբույժի միջամտությունից հետո /ֆոտո/

ՌԴ-ում Նարո-Ֆոմինսկի 5-ամյա բնակչուհին մահացել է՝ ատամնաբույժի այցելելուց հետո։ Եվայի ծնողները նրան տարել են մերձմոսկովյան ատամնաբուժարաններից մեկը, քանի որ երեխան բողոքել է ատամի ցավից։

Երեխայի ատամը սարքելուց ժամեր անց նա սկսել է բողոքել ոտքերի ցավից, հետո վիճակը կտրուկ վատացել է։ Ծնողները երեխային տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան չեն շտապել օգնություն ցուցաբերել։

Երեխայի հայրը՝ Անդրեյը, պատմել է, որ բժիշկներն ասել են՝ ամեն ինչ կարգին է եւ զբաղվել են իրենց համար սուշի պատվիրելով։

Արդյունքում երկու օր անց երեխան մահացել է սրտի կանգից։ Առողջապահության նախարարության անցկացրած քննությունը ցույց է տվել, որ երեխայի մահվան պատճառ է դարձել արյան վարակը, որը նա ստացել է ատամնաբուժարանում։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ