Լարսի ավտոճանապարհը բաց կլինի ժամը 06.00-20.00
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08.00-ից, Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի կմ0+000-կմ38+450 (Վանաձոր-Թումանյան) հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
- միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է,
- երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
- ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո: