18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երկրաշարժերը 2016թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը

Ս.թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 10 երկրաշարժ: Սեպտեմբերի 27-ին Իրանի Ահար քաղաքից 72 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել    5 բալ (մագնիտուդ 3.7) ուժգնությամբ երկրաշարժ: Նույն օրը Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Չալդրան քաղաքից 11 կմ դեպի հյուսիս, գրանցվել է 3 բալ (մագնիտուդ 2.3), իսկ Իրանի Թավրիզ քաղաքից 60 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ 5-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.0) երկրաշարժ: Չորս երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Մարանդ քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արևմուտք. սեպտեմբերի 27-ին և 30-ին՝ 3-4 բալ (մագնիտուդ 2.7), իսկ սեպտեմբերի 27-ին և 28-ին՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդները՝ 2.5 և 2.3): Մյուս 3 երկրաշարժերը գրանցվել են Թուրքիայում, որոնց ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Դրանք տեղի են ունեցել Վան քաղաքից 30 կմ դեպի  հյուսիս-արևելք (մագնիտուդ 2.6), Չալդրան քաղաքից 55 կմ դեպի հարավ-արևելք (մագնիտուդ 2.4) և Չալդրանից 33 կմ դեպի հարավ-արևմուտք (մագնիտուդ 2.3):

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ