14 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հայաստանցի ուղեւորի պատճառով Կիեւից Մինսկ թռչող ինքնաթիռը ստիպված հետ է վերադարձել

Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Կիեւից Մինսկ թռչող ինքնաթիռում: «Բելավիա» ավիաընկերության «Բոինգ 737-800» օդանավը, որը կատարում էր Կիեւ- Մինսկ В2−840 չվերթը, ստիպված է եղել վերադառնալ Կիեւի օդանավակայան` Ուկրաինայի Անվտանգության ծառայության պահանջով, հայտնում է TUT.BY-ն։ «Բելավիա» ընկերության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 15։36-ին Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կմ հեռավորության վրա […]

Ավոտվթար Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

Հոկտեմբերի 20-ին, ժամը  17.26-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իսրայելյան փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում «Ford Transit» մակնիշի 11 os 485 պետհամարանիշով (վարորդ՝ 1950 թ. ծնված Գ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և […]

Ավտովթարի արդյունքում զինծառայողները հիվանդանոց են տեղափոխվել

20.10.2016թ.՝ ժամը 16:00-ի սահմաններում Լոոու մարզի Մեծավան-Տաշիր ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել են պայմանագրային զինծառայողներ։ Նախնական տվյալներով՝ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայողը, վարելով իր անձնական «Ֆոլկսվագեն Պոլո» մակնիշի 34TQ334 համարանիշի ավտոմեքենան, Մեծավան-Տաշիր ճանապարհին կորցրել է մեքենայի կառավարումը և այն շրջվել է։ Վթարի հետևանքով վարորդը և ավտոմեքենայում գտնվող նույն զորամասի […]

Հրդեհ 144 մանկապարտեզում․ երեխաները տարհանվել են

Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.51-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 35/3 հասցեում գտնվող թիվ 144 մանկապարտեզի խոհանոցում: Հրդեհի Բիս-1 կանչով դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և չորս մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Հրդեհը մարվել է ժամը 11.08-ին: Առաջին հարկի միջանցքում այրվել […]

Հայտնաբերվել է դի

Հոկտեմբերի 19-ին, ժամը 09.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1939 թ. ծնված Ռ. Ն.-ի դին:

Ավտովթարից երիտասարդ է մահացել. նրա դին հայտնաբերվել է մեքենայից դուրս

Արմավիր-Գյումրի ավտաճանապարհին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցած ավտովթարից մահացել է Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի 22-ամյա բնակիչ: Երիտասարդ տղայի դին  դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Ըստ shamshyan.com-ի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի ճանապարհից եւ գլորվելով՝ հայտնվել դաշտում:

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար մեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ,  անվաշթղաների կիրառման դեպքում բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՀՐԱՏԱՊ. Շրջվել է Սևանի ուսանողական ավտոբուսը. զոհ և վիրավորներ

Երևան-Սևան ճանապարհին վթարի է ենթարկվել Սեւանի ուսանողական ավտոբուսը: Նախնական տվյալներով` կան տուժածներ, 8 հոգի տեղափոխվել են տարբեր բժշկական հաստատություններ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսը բախվել է դիմացից եկող ավտոմեքենային: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը 8 վիրավորներից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի […]

Վարորդը գիտակցության չգալով մահացել է

Հոկտեմբերի 12-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի ռեստորաններից մեկի մոտ իրար էին բախվել 1993 թ. ծնված Վլադիմիր Թ.-ի վարած «Լադա Պրիորա 21703» և 1988 թ. ծնված Արմեն Բոշյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Բոշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հոկտեմբերի 16-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Արմեն Բոշյանը ժամը 11.30-ի […]

Բեռնատարը մտել է առանձնատան մեջ․ կա զոհ /ֆոտո, վիդեո/

Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Սվերդլովսկի շրջանի Գորնոուրալսկ քաղաքում։ Բեռնատար մեքենան մխրճվել է երկհարկանի առանձնատան մեջ։ Մեքենայում 6 հոգի են եղել, այդ թվում՝ երեխաներ։ Նշվում է, որ կա 5 զոհ՝ մեքենայի վարորդն ու ուղեւորները, նրանցից 3-ը 15-ամյա դեռահասներ են։ Առանձնատունը չի վնասվել, սակայն բնակիչներից վիրավորներ կան։   Նախնական տեղեկություններով՝ բեռնատարի վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի