Շենքի բակում հայտնաբերվել է դի

Նոյեմբերի 3-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի բակում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: