15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Վթարի է ենթարկվել Սերո Խանզադյանի որդին

Երեւանում երեկ երեկոյան վթար է տեղի ունեցել. բախվել են 3 ավտոմեքենա, ինչի հետեւանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը19.20-ին Հալաբյան փողոցի թիվ 67 հասցեի դիմացի իրար են բախվել «Նիսսան», «Տոյոտա» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21703»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ Shamshyan.com-ի՝ հիվանդանոց տեղափոխված Ա. Խանզադյանը […]

Մի շարք ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ստեփանավանում, Վանաձորում, Տաշիրում, Սևանում, Նոյեմբերյանում, Գորիսում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում, Մեղրու լեռնանցքում տեղում է ձյուն: Մարալիկի տարածաշրջանի Լանջիկ գյուղի հատվածում, ինչպես նաև Ախուրյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը`  50-60 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ միջպետական […]

«ԲՄՎ»-ն Սևանում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա

Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Սևան քաղաքի Նաիրյան փողոցի 151 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Շենքի առաստաղը, որտեղ գտնվում էր Ավստրալիայի վարչապետը, փլուզվել է /ֆոտո/

Շենքում, որտեղ անց էր կացվում Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Տերնբուլլի նիստը, փլուզում ՝ տեղի ունեցել՝ առաստաղն է փլվել։ Նշվում է, որ փլուզման արդյունքում 3 հոգի տուժել է, սակայն վարչապետի հետ ամեն ինչ կարգին է, նրան ոչինչ չի եղել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։  

Պայթյուն Անթալիայում. կան վիրավորներ /ֆոտո/

Այսօր վաղ առավոտյան պայթյուն է որոտացել Թուրքիայի Անթալիա ծովափնյա քաղաքի Առևտրի և արդյունաբերության պալատի շենքի դիմացի ավտոկայանտեղիում: Ըստ թուրքական «Ajanshaber.com» լրատվական կայքի` պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն: Պայթյունի հետևանքով կան վիրավորներ, որոնց օգնություն ցույց տալու նպատակով բազմաթիվ շտապ օգնության մեքենաներ են ժամանել դեպքի վայր: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունի տարածքը փակված է ոստիկանների կողմից, շենքում գտնվողները տարհանվել […]

Մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են բախվել

Հոկտեմբերի 25-ին, ժամը 03.04-ին ահազանգ է ստացվել, որ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են բախվել, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 168-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Opel Astra G» մակնիշի 35 OT 554 և «Ford […]

Տղամարդը տանիքում պատահաբար հոսանքահարվել է ու մահացել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պահարի փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակի տանիքում քաղաքացու դի կա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Հ.-ը (1954 թ. ծնված) իր ավտոտնակի տանիքում տնտեսական աշխատանքների իրականացնելիս հոսանքահարվել է` անզգուշորեն դիպչելով բարձրավոլտ հոսանքալարերին: Հրշեջ-փրկարարները իջեցրել են Ա. Հ.-ի դին […]

Պայթյուն բնակելի շենքում․ կան զոհեր եւ վիրավորներ /վիդեո/

ՌԴ Ռյազան քաղաքում բնակելի շենք է պայթել, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Նախնական տվյալներով` բնակարաններից մեկում գազի արտահոսք է եղել, ինչն էլ պայթյուն է առաջացրել: Պայթյունի հետեւանքով զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ դեռ բոլորը չէ, որ փլատակների տակից դուրս են բերվել: Մանրամասները` տեսանյութում

Փորձել է ինքնասպան լինել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 9/1 շենքի (14 հարկանի) տանիքից: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հոգեբանական խմբերը: Պարզվել է, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել 13-րդ հարկի պատշգամբից: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի և ոստիկանության […]

Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացավ

Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1952 թ. ծնված Գեղանուշ Ավագյանին վրաերթի ենթարկելու մասին: Կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Արտաշատի բժշկական կենտրոն: Հոկտեմբերի 21-ին, ժամը 5.30-ին, Գեղանուշ Ավագյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի