15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կապան – Քաջարան ճանապարհահատվածում քարաբեկորները հեռացվել են երթևեկելի մասից

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան – Քաջարան միջպետական ավտոճանապարհի  (Մ2 )  313-րդ կմ-ում նոյեմբերի  2-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում:

Մոտ 15 խմ ծավալի քարաբեկորները ճանապարհի  վերին շեպից ընկել են երթևեկելի հատվածի վրա՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի:

Կապանի ճանապարհաշինական  ընկերության աշխատակիցները քարաբեկորները հեռացրել են  ճանապարհի երթևեկելի հատվածից, և գիշերը՝ ժամը 2:00-ի դրությամբ, ամբողջությամբ վերականգնվել է բնականոն երթևեկությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ