17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հրդեհ 144 մանկապարտեզում․ երեխաները տարհանվել են

Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.51-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 35/3 հասցեում գտնվող թիվ 144 մանկապարտեզի խոհանոցում:

Հրդեհի Բիս-1 կանչով դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և չորս մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Հրդեհը մարվել է ժամը 11.08-ին: Առաջին հարկի միջանցքում այրվել է պատին ամրացված 3 էլ. անջատիչ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել են 191 երեխա և 25 աշխատակից: Տուժածներ չկան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ