28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Երկրաշարժերը 2016թ. հոկտեմբերի 6-ից մինչև 12-ը

Ս.թ. հոկտեմբերի 6-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը գրանցել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից զգացված երկրաշարժ: Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում՝ Գյումրի քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք, ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ (մագնիտուդ 2.3): Ստորգետնյա ցնցումը զգացվել է Իսահակյան գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Հոկտեմբերի 7-ին Իրանի Խոյ քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) երկրաշարժ: Հոկտեմբերի 7-ին և 10-ին` 3-4 և 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ՝ 2.8 և 2.5) երկրաշարժեր են տեղի ունեցել Մարանդ քաղաքից 9 կմ դեպի հարավ-արևմուտք և 28 կմ դեպի արևմուտք ընկած բնակավայրերում:

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ