12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը․ կան զոհեր եւ վիրավորներ /վիդեո/

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) Ռուսաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը, պատահարի հետեւանքով 5 հոգի մահացել է, կա 25 վիրավոր, այդ թվում՝ 4 երեխա, անմիջապես հոսպիտալացվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ: Երեխաներից 2-ը ծանր վիճակում են։

Ըստ տեղեկատվության՝ ավտոբուսում եղել է 52 ուղևոր:

ՀՀ տրանսպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում արդեն ձևավորվել է օպերատիվ խումբ, որը ուսումնասիրում է դեպքի մանրամասներն ու հետևանքները:
Վթարի առնչությամբ  նախարարությունում գործում  է թեժ գիծ`  59-01-02,  59-01- 04,  59-01-05  հեռախոսահամարներով:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ