12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պատգամավորը՝ նախագահին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հանդես եկավ առաջարկով՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Ունենալով վաթսունից ավելի տնտեսագետներ, պրոֆեսորներ, ունենալով մեծ ներուժ՝ տնտեսագիտական ու ինժեներական միտքը օտարված է ձեռնարակատիրական կոնկրետ իրավիճակից»,-ասաց նա ու առաջարկեց այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սյզբին աննախադեպ միջոցառում անցկացնել: Դա, պատգամավորի խոսքով, պիտի լինի հայկական տնտեսական […]

Այն, ինչի մասին խոսում եք, նվիրում եմ ձեզ. Գ. Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ Հայաստանը տարեվերջին տնտեսական աճ կունենա՝ չնայած տարբեր կազմակերպությունների կանխագուշակումներին, թե Հայաստանն այս տարի կապահովի 0% տնտեսական աճ:  Խոսելով ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբայանի դեմ հարկային ճնշումներից՝ Սահակյանը նկատեց, թե, որևէ մեկը որևէ մեկին չի ճնշում: Դիտարկմանը, թե Աշոտ Աղաբաբյանն ինքն է հայտարարել, թե ստուգումներ կան […]

Ինչո՞վ էր առանձնահատուկ Made in Armenia-ն

«Մերիդիան» Էքսպո կենտրոնում ապրիլի 26-28-ը տեղի ունեցած «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) եռօրյա ցուցահանդեսը աննախադեպ էր մի քանի առումներով: Առաջին հերթին, որ այդ ցուցահանդեսին մասնակցում էին Հայաստանի տնտեսության, հատկապես արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերը ներկայացնող (սննդամթերք, բնական հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ, բնական և հանքային ջրեր, գինի, կոնյակ և գարեջուր, ծխախոտ, թեթև արդյունաբերություն, փայտամշակում, կենցաղային քիմիա, շինանյութ […]

«Սարքում են»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանի «Նուշիկյան ասոցիացիա» ընկերությունում ստուգումներ ոչ թե այս , այլ նախորդ տարի են իրականացվել: Այս մասին Նուշիկյանը նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Նշենք, որ մամուլում վերջերս պարբերաբար շրջանառվում են նման տեղեկություններ: «Դա բնականոն գործունեություն է, հարկային մարմինները տարեկան մի հազար կազմակերպության ստուգման են ենթարկում, ալ բան է, թե այդ ստուգումների ընթացքում […]

Քննարկվել են հարկային օրենսդրության բարեփոխումներին առնչվող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: Մասնավորապես, քննարկվել են «Շրջանառության հարկի մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ տարբեր առաջարկություններ՝ օրենքի լրամշակված տարբերակն Ազգային ժողով ներկայացնելու նպատակով: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոսկու առքուվաճառք իրականացնողների համար առաջարկվող հարկային կարգավորումներին առնչվող հարցերի:

Ընկել է հետեւից. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իդեալ» շինանյութի խանութ-սրահներում, որտեղ, ըստ լուրերի, բաժնեմաս ունի նաև Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, սկսվել են հարկային ստուգումներ ու խոսվում է բազմաթիվ աշխատողների կրճատումների մասին:  Խոսքը մոտ 100 աշխատակցի մասին է և, ընդ որում, այն աշխատակիցների, որոնք մոնտաժման աշխատանքներ են կատարում, օրինակ առաստաղներ ապամոնտաժում կամ տեղադրում: Երեկ «Իդեալից», անդրադառնալով թեմային, […]

Դոլարն ու եվրոն թանկանում են. ԿԲ-ն նոր փոխարժեքներ է սահմանել

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ապրիլի 22-ին սահմանվել են նոր փոխարժեքներ: ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքն աճել է 0.53 դրամով` դառնալով 473.96 դրամ, Եվրոյի փոխարժեքը աճել է՝ 5.40 դրամով, այն այժմ կազմում է 511.40 դրամ, աճել է նաև ռուբլու փոխարժեքը՝ 0.03 դրամով` դառնալով 8.87 դրամ: 

ԵՏՄ-ի հետ առևտրի ծավալները . նախարարը մանրամասնում է/վիդեո/

«Տնտեսական աճի ու առևտրի ծավալների նվազումը, դրանք համախառն ներքին արդյունքի կամ տնտեսական ակտիվության վրա ազդեցության առումով, մեկը մյուսին կոմպենսացնում են»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա նշեց, որ առևտրի ծավալների անկումը կոմպենսացվում է, մասնավորապես, արդյունաբերության և արտահանման աճի և արդյունաբերության ծավալների հետ: «Օրինակ՝ մեր հաշվարկներով, առանց էներգետիկայի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի