05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Օրվա փաստը

Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Այս անգամ ներկայացվում է 2012-2014թթ. ընթացքում մայրաքաղաքում տնկված վարդակակաչների քանակը:

Կոշիկը, հագուստը թանկացել են

Այս տարվա մարտ ամսին, փետրվարի համեմատ, 0.1 տոկոս գնանկում է տեղի ունեցել: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ վերջին երեք ամիսներին գնաճ է տեղի ունեցել, որը կազմել է 2,3 %: 2015թ. մարտին, փետրվարի համեմատ, […]

Մեր առաջարկը չեք ներառել. Խաչատրյանը՝ Էկոնոմիկայի նախարարին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց «Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանումը և ՀՀ տարածք երրորդ երկրներից ներմուծումը կանոնակարգելու մասին»: «Ըստ այդմ սահմանվում է նաև գլխավոր լիցենզիայի տեսակ, որը սահմանված է Եվրասիական տնտեսական միությունում, […]

«Թույլ տվեք, հարցնենք մարդկանց»

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանն այսօր կառավարությանը ներկայացրեց որոշում, որով փոփոխություններ են կատարվում մի շարք օրենքներում:  Փոփոխություններ են կատարվելու «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում», «Արտոնագրային հարկի մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և մի շարք այլ օրենքներում: Արմեն Եղիազարյանն ասաց, որ էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման դեպքում խնդիր […]

Սպասվում են ձերբակալություններ. Հրապարակ

«Դատելով իշխանության վերջին շրջանի գործողություններից, մանավանդ այն հանգամանքից, որ սկսել են նեղել նաեւ յուրային գործարարներին (Հակոբ Հակոբյան, Աշոտ Աղաբաբյան, Գարեգին Նուշիկյան եւ այլք)՝ տարբեր ստուգումների, տուգանքների տեսքով, կարելի է եզրակացնել, որ բյուջեի «հատակն» արդեն երեւում է, եւ այն լցնելու հրատապ խնդիր է առաջացել, գրում է «Հրապարակը»:  Թերթի տեղեկություններով, «նեղում են» ոչ միայն խոշորներին, այլեւ մանր […]

Գազը կթանկանա՞. Հայոց աշխարհ

«Հայոց աշխարհը» զրուցել է «Գազպրոմ-Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շ.Սարդարյանի հետ, ով հավաստիացրել է, որ ընկերության օրակարգում չկա գազի ներքին սակագները վերանայելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ ներկայացնելու հարց։ Սարդարյան մասնավորապես նշել է. «Ճիշտ է, չի բացառվում, որ դա տեղի ունենա հետագայում, եթե չհաջողվի հասնել ներմուծվող գազի գնի նվազեցման։  Չնայած առայժմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ պաշտոնապես […]

Գազը ռուբլով կհաշվե՞ն

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե արդյոք քննարկվում է այն հարցը, թե ԵՏՄ անդամ երկրի համար՝ օրինակ ՌԴ-ի հետ գազը և այլ հումքային կարևոր կշիռ ունեցող ապրանքները ռուբլով կգնանշվեն, թե ոչ: «ՌԴ-ի հետ նույն դաշինքում ենք գտնվում, ի՞նչ հնարավոր ձևեր եք տեսնում նույն գազի համաձայնագրի շրջանակներում անցում կատարել ռուբլով վճարելուն»,-հարցրեց նա: Փոխվարչապետ, […]

«Թող ստուգեն, ի՞նչ է եղել»

«Ստուգումները ժամկետ ունեն, կավարտվեն ժամկետում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումները շարունակվում են: «Դուք մի փնտրեք ինչ-որ մեղադրանքնր, մտադրություններ, ուղղակի ստուգում են, թող ստուգեն, ի՞նչ է եղել»,-նկատեց Հովիկ Աբրահամյանը:

«Մենք մտահոգություններ ունենք». վարչապետն արձագանքում է Քոչարյանին

«Մենք մտահոգություններ ունենք, դա ուղղակի կապված չէ միայն Հայաստանի հանրապետության կառավարության հետ, կապված է ընդհանուր տնտեսական իրավիճակի հետ, աշխարհում ընթացող բոլոր գործընթացների, տարածաշրջանի, նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին: Մենք անում ենք քայլեր, ծրագրեր, որը կնվազեցնի, և ես համոզված եմ, որ մենք ապագայում՝ տարվա կեսից կունենանք լուրջ ծրագրեր, որ կիրականացվեն, ու տնտեսության ակտիվացում կնկատվի»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ […]

Բոլորը պիտի վճարեն. վարչապետը՝ ՀՀԿ-ականների ստուգումներից

«Տնտեսության վերաբերյալ մենք շատ լուրջ ծրագրեր ենք իրականացնում, և առաջիկայում դուք արդյունքները կտեսնեք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հարցին, թե ՀՀԿ պատգամավոր-գործարարների նկատմամբ վերջին ժամանակներում իրականացվող հարկային ստուգումներն էլ են մտնում այդ ծրագրի մեջ, նա ասաց. «Բոլորը պետք է հարկերը վճարեն՝ կլինի Հանրապետական, թե որևէ այլ կուսակցությունից, ես դա առաջին օրն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի