20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Որ երկրները կհայտնվեն տնտեսապես վատ վիճակի մեջ այս տարի /վիդեո/

Վերջին տասը օրվա ընթացքում Արժույթի միջազգային հիմնադրամը երեք կարևորագույն զեկույց է հրապարակել, որոնց մեջ անդրադարձ է կատարվում տարբեր երկրների, այդ թվում նաև Հայաստանի տնտեսական աճին ու կանխատեսվում է, որ Հայաստանի տնտեսական աճն այս տարի կազմելու է զրո տոկոս: Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին խոսեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նա նշեց, որ 2015 թվականի դրությամբ համաշխարհային տնտեսական աճը կկազմի 3.5%: Ըստ հիմնադրամի՝ ԱՊՀ տարածքում կգրանցվի անկում մինուս 2.6%:

Զարգացման տեմպորով աչքի կընկնեն ասիական զարգացած երկրները: Նա նկատեց, որ համաշխարհային ՀՆԱ-ն ևս անկում է ապրելու: «Վերանայումներ տեղի են ունեցել այնպիսի երկրների ցուցանիշների հետ, ինչպիսին ԱՄՆ-ն է»,-նկատեց նա: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա ասաց, որ կանխատեսվում է ՀՆԱ-ի անկում մինուս մեկ տոկոս, ապա 2016-ից սկսած կարող ենք ունենալ զրո տոկոս, ապա քիչ ավելի տնտեսական աչ:

«Սա պայմանավորված է մի շարք բացասական երևույթներով, որ կա մեր տնտեսության մեջ, ինչպես նաև նրանով, որ մեր տնտեսությունը մեծապես կախված է ՌԴ-ից»,-ասաց Խաչատրյանը: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ