18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Դեռ շարունակվում են /վիդեո/

«Ընթացքի մեջ են, երբ ավարտվեն, դուք կտեղեկանաք»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունում ստուգումները շարունակվում են: Նա նշեց, որ լինում են դեպքեր, երբ կասեցվում են ստուգումները, եթե որևէ կազմակերպություն օտարերկրյա կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների մեջ է, հարցումներ են ուղարկվում, և դրանք կարող են երկար ժամանակ տևել:

Ինչ վերաբերում է կառավարության կողմից ստվերի դեմ պայքարին, ապա փոխնախարարը շեշտեց, որ հուլիսի մեկին սկսվել են այս ուղղությամբ միջոցառումները: «Այդ միջոցառումների արդյունքում մենք ունենք շրջանառությունների էական աճ: Մասնավորապես փաստաթղթաշրջանառության դեմ պայքարի միջոցառումների արդյունքում մենք արդեն իսկ նախորդ տարվա երեք ամիսներին ունեցանք շուրջ 217 միլիարդ դրամ շրջանառությունների ավել հայտարարագրում, և դրա արդյունքում ավելացավ մեր հարկային եկամուտը: Իհարկե, այս գործընթացը շարունակվում է»,-նշեց նա:

Հարցին, թե կարող է նշել որևէ գործարարի անուն, ով դուրս է եկել ստվերից, նա հորդորեց չաանձնավորել, վերցնել հարկ վճարողների առաջին հազարի ցանկը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ