20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Առաջին եռամսյակն ամենադժվարն էր

«Կարող եմ ասել, որ առաջին եռամսյակն ամենադժվար եռամսյակն էր, և 2,5% տնտեսական աճի ցուցանիշը հուսադրող է տարվա մնացած մասի համար, որովհետև առաջին եռամսյակը ցանկացած տարվա համար ցածր տնտեսական ակտիվության ամենացածր մակարդակի վրա է լինում, ամեն տարի է այդպես»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ գնահատելով տնտեսական տարին: Հարցին, թե հայաստանյան արտահանողները դեռ շարունակո՞ւմ են խնդիրներ ունենալ, նախարարը պատասխանեեց.

«Ես չգիտեմ՝ դուք ներկա եղել եք, թե ոչ «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսին, իրենք դեռ այդ խնդիրները բարձրաձայնում են, բայց մի հուսադրող բան կա, որ որոշ ընկերություններ ինչ-որ ելքեր արդեն գտել են. մոտեցման ու մարքեթինգի բնագավառում հմտությունների աստիճանի հարց էլ կա: Այն ընկերությունները, որ ունեն այդ ծառայությունները, մի քիչ ուժեղ են և ֆինանսապես մի քիչ ավելի են, իրենց թույլ են տալիս նույնիսկ ցածր գներով այդ շուկաները պահպանել»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ռուսական ռուբլու տատանումները չե՞ն ազդի արտահանողների վրա, նախարարը պատասխանեց. «Քանի դեռ տատանվում է ռուսական ռուբլու փոխարժեքը, դա սպասողական վիճակ է առաջացնում, դրության կարգավորումը կախված է կայունության աստիճանից. դա կլինի ցածր, թե բարձր, այնքան էլ էական չէ, էական է, որ լինի կայուն»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ