18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Հատկացումները կգռփեն ու կանցնեն այդ ֆոնդը գռփելուն»

Հայաստանի ճանապարհները վերանորոգելու, բարեկարգ պահելու նպատակով, ինչ-որ <<ճանապարհային ֆոնդ>> են ուզում ստեղծել, որը պետք է գոյանա վառելիքի գինը բարձրացնելով: Այս հերթական հապճեպ, անմտածված ու անհեթեթ մտքի հեղինակին խելոք առաջարկ. օգտհգործեք կառավարության բոլոր լծակները և ճանապարհներ կառուցողների, վերանորոգողների ատկատները հետ ուզեք, նրանց կառուցած զանազան օբյեկտները, դղյակները պետականացրեք` ծերանոց, մանկատուն, հանգստյան տներ դարձրեք…Ամեն մեկդ ձեր գործն ազնիվ ու բարեխիղճ արեք…Ու մի խոսքով վազն անցեք հա′…

Մի կտոր հացի փող վաստակող քաղաքացուն կլպելու նոր ձև մտցնելու այդ հիմար մտադրության փոխարեն, այդ տականքների վրա հսկողությունն ուժեղացրեք ու սկսեք պատժել: Այնպես արեք, որ քիչ գռփեն, քիչ թալանեն, քիչ ուտեն, ազնիվ աշխատեն ու արդյունավետ ծախսեն տրված հատկացումները…Ի վերջո մեծ մասդ ձեր բիզնեսներն ունեք զոքանչների անունով, բավարարվեք դրանով…

Հատկացումները կգռփեն ու կանցնեն այդ ֆոնդը գռփելուն…Հետո ի վերջո ինչքան գիտեմ գումարներ գանձվում են չէ՞ այդ ճանապարհների պահպանման նպատակով: Բերեք ձեր խեղճ ու կրակ ընտանիքների ծախսերն էլ դրեք մեր վրա, դրա համար էլ ֆոնդեր ստեղծեք…Թե արդեն մեր վրա է, խաբար չենք…Հը՞…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան հանրագրից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ