18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հիշեցին Վազգեն Մանուկյանին, Բագրատյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց, թե ատոմակայանի փակման խնդիրները լուծվել են քաղաքական, քաղաքացիական հուժկու ճնշման տակ: «Մեր ժողովուրդն է փակել՝ ՀՀՇ-ի նախաձեռնությամբ: Սա իրողություն է, պատմական փաստ: Փակվել է և ատոմակայանը, և «Նաիրիտը»:

Հետո, երբ տեսան, որ մայրերը երեխաներին մեծացնում էին ծայրաստիճան խավարի մեջ, Վազգեն Մանուկյանը ստանձնեց պատասխանատվությունը ատոմակայանը գործարկելու, նա ստանձնեց համարձակություն այդ պայմաններում հայտարարել ատոմակայանը գործարկելու անհրաժեշտության մասին»,-շեշտեց Հարությունյանը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հարկ համարեց արձագաքնել նախկին վարչապետին, չնայած նկատեց, թե նպատակ չուներ ելույթ ունենալ, մանավանդ, որ խոսք էր տվել ինքն իրեն, որ երբ իշխանական ցուցակներով անցած անձինք իշխանություն են գովերգում և պարտավորւոթյուն ունեն ընդդիմությանը քննադատելու, նրանց չի պատասխանելու, բայց այսօր այդ խոստումը կխախտի: «Արդեն որերորդ անգամ է՝ այս դահլիճում փորձում են ՀՀՇ-ի վրա ստվեր գցել, կեղծում են պատմությունը, պատմության դասագրքերը ամբողջությամբ լցված են կեղծիքներով շարժման նկատմամբ, անկախության նկատմամբ»,-ասաց նա և նշեց, որ ինքը պարտավոր է իր կենսագրության լավագույն տարիները, իր կուսակցության լավագույն տարիներն ու ժողովրդի լավագույն ժամանակշրջանը պաշտպանել այդպիսի ելույթներից:

Հարությունյանն իր ելույթի ժամանակ ասել էր նաև, թե Արամ Մանուկյանի համար հատկապես ցավալի է, որ դա անում են այն անձինք, ովքեր իրենց իշխանության ժամանակ պաշտոններ են զբաղեցրել, մասնակից են եղել ծրագրերին, և նրանց համար աշխարհը շուռ է եկել այն պահից, երբ պաշտոն չեն զբաղեցրել: «Դա սեփական կենսագրության մերժում է, որն ըստ արժանվույն պետք է պատասխանվի: Եթե Վազգեն Մանուկյանը իշխանության կողմ է, Բագրատյանը ընդդիմադիր և հարկավոր է այնպես անել, որ Բագրատյանը սխալ լինի, Մանուկյանը ճիշտ, պետք է հիշել, որ Վազգեն Մանուկյանն էլ ՀՀՇ վարչության նախագահ էր: Եկեք օրվա թելադարքնով չասենք, ով էր ճիշտ, ով՝ սխալ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պնդմանը, 89թ-ին ատոմակայանը ՀՀՇ-ի ճնշմամբ է փակվել, Մանուկյանը նկատեց, թե որ եղել է ճնշում, դա ակնհայտ է: «Բայց չասել, որ երկրաշարժից անմիջապես հետո էր և ամբողջ ազգ ու ժողովուրդ ահաբեկված էր երկրաշաժից և վախենում էր, որ երկրաշարժ է լինելու, և կարող է ատոմակայնից հոսք լինի, ով չգիտի: Բայց այստեղ ասել, թե միայն ճնշման արդյունքով է փակվել, ճիշտ չէ, ի՞նչ է հիմք չկար փակվելու, եղել է չէ՞»,-ասաց նա և շարունակեց, թե այն պնդումը, որ Ղարաբաղ Կոմիտեի որոշումով էր փակել, էլի սխալ է: «Պարոն Հարությունյան, այդ ժամանակ Ղարաբաղ կոմիտի ճնշման պատճառո՞վ էր, երբ Ղարաբաղ կոմիտեն այդ ժամանակ նստած էր, և շարժումը կանգնած էր, և Լուժկովի ստորագրությամբ որոշում կայացվեց»:

Մանուկյանը հորդորեց՝ քննադատեք, բայց մի կեղծեք: Մանուկյանի ելույթին արձագանքեց փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը. «Այդ անկախությունն էլ, պետականությունն էլ մենակ ձերը չեն, և քննադատությանը հանգիստ վերաբերվեք ու մի բորբոքվեք այդքան»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ