08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

«Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի». ատոմակայանի շահագործման համար վարկ կվերցվի

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ նախագահի կողմից ներկայացրած 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագիրը:

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստանյանը նշեց, որ այս համաձայնագրով ՀՀ-ը կարողանում է կազմակերպել ատոմակայանի աշխատանքների երկարաձգումը, և դրանով կարգավորվում են համապատասխան իրավասու մարմինների և լիազոր կազմակերպությունների իրավահարաբերությունները: Երկարաձգման աշխատանքները կազմակերպվելու են երկու փուլով. առաջին փուլի ընթացքում զննվելու են հիմնական սարքավորումների վիճակը, և այդ աշխատանքների հիման վրա մշակվելու է երկարաձգման ծրագրի արժողությունը:

«Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, և գնահատականները լինեն դրական, և մենք ամբողջ ծավալով կիրականացնենք միջոցառումները, մենք հնարավորություն կունենանք մինչև 2026 թվականը ներառյալ էներգաբլոկի համար ունենալ շահագործելու համար համապատասխան լիցենզիա և աշխատել մինչև այդ ժամանակը ներառյալ»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ