18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Ասել եմ ու կասեմ … »

ՀՀ սփյուռքի նախարարությունը տարածել է մամլո հաղորդագրություն, որը, հավանաբար, համացանցում տարածված տեսանյութի պատասխանն է: 

ՀՀ սփյուռքի նախարարությունը կշարունակի իր քաղաքականությունը՝ Հայաստանը հզորացնելու ուղղությամբ

Այս օրերին մեկ անգամ ևս համոզվեցինք, թե որքան հզոր է ազգը, երբ այն միասնական է, համախմբված, մեկտեղված: Ակնառու էր նաև Հայոց պետության և սփյուռքի միասնությունը: Բոլորիս միավորել էր ընդհանուր ցավը, վիշտը, հիշողությունը, նաև  ապրելու, զորանալու, շատանալու, երկիրը զարգացնելու, ավելի ուժեղ ու մրցակցային դարձնելու  հզոր կամքն ու հաստատակամությունը: Ազգով պետք է հզորացնենք, ուժեղացնենք Հայաստանը,  և այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է փնտրել և գտնել տարբեր ձևեր, հանդես բերել նախաձեռնություններ:

Կասկած չկա, որ Հայաստանի բանկային համակարգի ուժեղացումը կնպաստի տնտեսության զարգացմանը, ներդրումների խրախուսմանը, աշխատատեղերի ստեղծմանը: Եթե հազարավոր հայեր բացեն իրենց բանկային հաշիվները Հայաստանում, իրենք չեն տուժելու, սակայն կօգնեն մեր տնտեսության առաջընթացին:

Կամ՝ տուրիզմի զարգացումը նույնպես կօգնի աշխուժացնել տնտեսությունը: Այս հարցում ևս մեր հայրենակիցների ակտիվությունը կավելացնի զբոսաշրջիկների թիվը, կզարգանան ինֆրակառուցվածքները, կավելանան աշխատատեղերը: Նման առաջարկներ Սփյուռքին միշտ արել և կշարունակի անել ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ անկախ նրանից, դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե ոչ: Մենք նախանձախնդիր ենք երկրի ուժեղացմանը և զարգացմանը, և յուրաքանչյուր մեկը իր նպաստը պետք է բերի և իր քարը դնի հայրենիքի շենացման սուրբ գործին:

Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հիշեցնենք, հասարակական քննարկման առարկա է դարձել Հրանուշ Հակոբյանի հայտարարությունը, թե սփյուռքահայերը պետք է ներդրում կատարեն հայրենիքի տնտեսական զարգացման գործում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ