Ի՞նչ է սպասվում դոլարին

Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հիշեցրեց, որ դեկտեմբերին ՀՀ-ում տնտեսական խուճապ առաջացավ փոխարժեքի տատանումների հետ կապված: Նա հետաքրքրվեց, թե արդյոք դոլարի կուրսի նոր տատանումներ կարող ենք ունենալ, և ինչ կարելի է անել, որ ՀՀ-ում նման տատանումները խուճապահար չանեն տնտեսությունը: ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը […]