18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Զարմանք

 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանից այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի ներկակացմանը  հետաքրքրվեց հակակարկտային կայաններից` շեշտելով, որ կարկուտի հետևանքով 120 միլիոն դոլարի բերք է փչանում։ «Դուք ասացիք, որ ունենք 608 հակակարկտային կայան, սակայն լավ արդյունք ունենալու դեպքում անհրաժեշտ է 5100 հակակարկտային կայան, ստացվում է՝ ունենք 8 անգամ ավելի քիչ, քան անհրաժեշտ է, որից էլ կարող ենք ենթադրել, որ 18 անգամ ավելանում են բերք չստանալու ռիսկերը։

Սա կարևոր ոլորտներից է, քանի որ ասում են, թե ՀՀ-ում գործազրկությունն իջնում է, հիմա կզարմանաք, կասեք՝ էս ինչ ա ասում, բա պիտի իջնի, չէ՞ որ մարդիկ արտագաղթում են, և այլևս աշխատանքի խնդիր չի լինում»,- հարցրեց ԲՀԿ-ական պատգամավորը։

 Փոխնախարարը պատասխանեց, որ հակակարկտային կայաններ ավելացվել են հիմնական և ռիսկային գոտիներում։ «Հակակարկտային կայանները չպետք է լինի միայն պետության մենաշնորհային ծառայությունը, այն կարող է լինել նաև վճարովի։ Եթե գյուղատնտեսությունն այնքան զարգանա, որ կարողանա ինքն իր համար ռիսկային որոշակի գոտիներ չեզոքացնել, ապա նոր կարող ենք համակարգային լուծումներ առաջարկել։ Սակայն պետք է նշել, որ եղանակների և բնության դեմ 100 տոկոսանոց պայքարի էֆեկտիվ աշխատանք չենք կարող իրականացնել, կարծում եմ՝ միջազգային փորձում էլ նման բան չկա»,- նշեց Վաչե Տերտերյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ