20 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Պարզաբանում է

Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝պարզաբանում ենք, որ երեկ Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործունեության վերաբերյալ «տուգանք» ձևակերպումը չի օգտագործվել:

Մի շարք ԶԼՄ-ներում ԶՊՄԿ-ին տուգանելու մասին հրապարակումները թյուրըմբռնման արդյունք են: Իրականում, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նոր ղեկավարությունը, խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության մասնագետների հետ քննարկումներից հետո վերանայել և ներկայացրել է հարկային ճշգրտված հաշվետվություններ, որի արդյունքում 2012-2013թթ. գործունեության հետևանքով ստանձնել է լրացուցիչ հարկային պարտավորություն:

 ԶՊՄԿ-ն միշտ գործել է հարկային դաշտում և երբեք չի ուշացրել հարկային վճարումները, ասվում է ընկերության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ