18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թանկացնում եք, որ ի՞նչ անեք.բողոքի ակցիա

«Երեք անգամ թանկացրել եք, որ ի՞նչ անեք», «4-րդ անգամ թանկացնելու եք, որ ի՞նչ անեք» գրություններով պաստառներով և «Ո՛չ էլեկտրաէներգիայի թանկացմանը» վանկարկումներով՝ այսօր  Կառավարության  շենքի դիմաց են հավաքվել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:

Ակցիայի մասնակիցները  պահանջում են իշխանություններից անհապաղ վերանայել ՀԷՑ-ի որոշումը և հրաժարվել իրենց կայացրած որոշումից: 

«Մեկ տարվա մեջ երկու անգամ հոսանքի թանկացումը անբարոյականություն է: Մենք չենք պատրաստվում վճարել ՀԷՑ-ի ղեկավարների ճոխ ապրելու համար: Ձեր պաշտոնները պետք է ծառայեն միայն ժողովրդին: Երկրում կա 30%-ի հասնող աղքատություն, իսկ էլեկտրաէներգիայի թանկացումն ավելի կնպաստի դրան: Երկիրը դատարկվելուց հետո ո՞ւմ եք ղեկավարելու»,- ասվում է  ակցիայի մասնակցիների հայտարարության մեջ: 

Ակցիայի մասնակիցներին հանդիպեց  Կառավարության նամակների և դիմում բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, ում էլ ակտիվիստները հանձնեցին նամակ-պահանջը: 

Այնուհետև ակտիվիստները շարժվեցին դեպի Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողով: 

Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկում է սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել ավելի քան 40 տոկոսով՝ 1 կՎտ ժամի ցերեկային սակագինը գործող 42 դրամից դարձնել 59 դրամ, գիշերայինը՝ 32 դրամից՝ 49 դրամ: ՀԷՑ-ի` էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորման հիմքում ընկած է այն, որ այս ընկերությունը արդյունավետ չի կառավարվել, մեծ են եղել կորուստները և էլեկտրաէներգիայի գողությունները: Նշենք, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ՀԷՑ-ի ներկայացրած հայտը հիմնավոր է համարել: Հիշեցնենք նաև, որ «Ո´չ թալանին» նախաձեռնությունը սույն թվականի մայիսի 27-ին` ժամը 19:00-ին նույն պահանջով կիրականացնի բողոքի և պահանջի մեծ երթ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ