26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Երիտասարդները ներկայացրեցին ՀԷՑ-ի ղեկավար մարմինների ծախսերը. պայքարը թեժանում է

Ինչպես տեղեկացրել ենք այսօր Կառավարության դիմաց հավաքված ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն, ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման, բողոքի ակցիան շարունակվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ:

Ցուցարարները ներկայացրեցին 2011-2015 թթ. ընթացքում ՀԷՑ-ի կողմից կատարված աստղաբաշխական թվերի հասնող ծախսերը: «2014 -ին ՀԷՑ-ը ծախսել է 97 մլն 248 հազար163 դրամ: Ինչո՞ւ: Խնդրում ենք ուսումնասիրության ներկայացնել, թե ո՞ւմ է պատկանում «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ն: 2011 թվականին Հյուսիսային պողոտայում մոտ մեկ տարի ժամկետով վարձակալել է բնակարան` ամսական 1 մլն դրամ վարձավճարով, նույն տարում ընկերությունը Տերյան փողոցում դարձյալ մեկ տարով վարձակալել է 192 քմ բնակարան և 21.44 քմ ավտոկանգառ, ամսական 1 մլն 565 հազար դրամ:

2013-2014 թվակններին ծախսվել է 381 մլն դրամ: Զգալի գումար է նախատեսվել նաև գործուղումների համար: 2012 թվականի գործուղման ծախսերը կազմել են 87 մլն 480 հազար դրամ, որից միայն 24,5 մլն դրամը դեպի Մոսվկա գործուղման համար է:

2013-ին այն կազմել է 161 մլն դրամ: 2014-2013 թթ. սակագնային հաշվարկում ՀԷՑ-ը ներկայացրել է 50 մլն դրամ ներկայացուցչական և 166 մլն դրամ գործուղման ծախս: 2013-2014թթ. ՀԷՑ-ը 56.046.316 դրամ է ծախսել գովազդի, մարքեթինգի և վարչական այլ ծախսերի վրա: 12 անգամ 2 մլն 250 հազար դրամով գովազդ է պատվիրել: Ինչո՞ւ»,- հարց հնչեցրին ակտիվիստները:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության պահանջները լսելու իջան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արթուր Վարդանյանը և աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը:

Հիշեցնենք, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկում է սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել ավելի քան 40 տոկոսով՝ 1 կՎտ ժամի ցերեկային սակագինը գործող 42 դրամից դարձնել 59 դրամ, գիշերայինը՝ 32 դրամից՝ 49 դրամ:

ՀԷՑ-ի` էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորման հիմքում ընկած է այն, որ այս ընկերությունը արդյունավետ չի կառավարվել, մեծ են եղել կորուստները և էլեկտրաէներգիայի գողությունները: Նշենք, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ՀԷՑ-ի ներկայացրած հայտը հիմնավոր է համարել:

Հիշեցնենք նաև, որ «Ո´չ թալանին» նախաձեռնությունը սույն թվականի մայիսի 27-ին` ժամը 19:00-ին նույն պահանջով կիրականացնի բողոքի և պահանջի մեծ երթ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ